Ինչպիսի՞ն է մեր կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, ինքնագոյատևմա՞ն, թե՞ անցումային, տեխնոկրատների ռեֆորմիստական կառավարությո՞ւն՝ կոչված ապահովելու բեկումնային զարգացում, հեղափոխական կառավարությո՞ւն, թե ի՞նչ։
Հարավկովկասյան երկրներ այցից հետո Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆեյսբուքի իր գլխավոր նկար է տեղադրել Հայաստանի Նորատուս համայնքի խաչքարերի համալիրում արված լուսանկարը:
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-10-ը Հայաստան եկած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեյնին:
Իրկուտսկի շրջանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 25-ի, 11 մարդ անհետ կորած է, բուժօգնություն է ստացել 486 մարդ, այդ թվում՝ 116 երեխա: Հեղեղումներից տուժել են 107 բնակավայրեր, տարհանվել է մոտ 33 հազար մարդ:
Հունաստանում 6 օտարերկրացիներ մրրիկի զոհ են դարձել, 100 մարդ վնասվածք է ստացել: Երեկ երեկոյան Խալկիդիկիի շրջանում փոթորիկն ավերել է մեծ թվով բնակելի տներ, սրճարաններ և խանութներ:
Երեկ Բաքվում ՌԴզինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար Վալերի Գերասիմովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ:
Կառավարության նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի երեկվա խափանման պատճառները: Վանեցյանն ասաց․ «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել, ըստ որի` կանաչ միջանցք է բացվելու այն զբոսաշրջիկների համար, որ ցանկանում են տեսնել Չեռնոբիլը: Զելենսկին վստահ է` նաև այդ տարածքով է պայմանավորված լինելու «նոր» Ուկրաինայի վերելքը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...